ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
  • ԿԱՐՈՂ   ԷՔ   ԳՐԵԼ  ՁԵՐ  ՀԱՐԱԶԱՏՆԵԻՐ  ՄԱՍԻՆ

  • ԱՅՆ  ՄԱՐԴԻԿ  ՈՎՔԵՐ  ԿԱՐՈՂ  ԵՆ   ՕԳՆԵԼ   ԱՎԱՐՏԵԼՈՒ   ԱՅՍ  ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ   ԽՆԴՐՈՒՄ   ԵՄ   ԱՐՁԱԳԱՆՔԵՔ 

  • ՀԱՐԳԵԼԻ   ԸՆԹԵՐՑՈՂ  ՁԵՌԱԳՐԵՐ   ՕՐԻՆԱԿՆԵՐԸ   ԲԱՎԱԿԱՆԻՆ   Է  ԵՎ  ՀԱՐԿԱՎՈՐ   ԵՆ  ԿԱՄԱՎՈՐՆԵՐ,   ՈՐՈՆՔ   ԿԱՐՈՂ   ԵՆ  ՄԵՔԵՆԱԳՐԵԼ  ՁԵՌԱԳԻՐ  ՕՐԻՆԱԿՆԵՐԸ :  ՆԱԽՕՐՈՔ   ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 
  • ԱՅՍ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ   ԱՄԵՆԱ ԱՐԺԵՔԱՎՈՐ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ   ԵՆ    ՈՐՈՎՀԵՏԵՎ  ԱՅՍ   ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ  ՏԱԿ  ՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ   ՇԱՏԵՐԸ  ԱՅԼԵՎՍ  ՉԿԱՆ:    

 

 

 

 

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՀԱԳԻՐ  1992
ԵՐԱՇԽԱՎՈՐՀԱԳԻՐ 1992
1991
1991
ՄԱՆԱՇԻԴ   ԷՐՔԵՋ
ՄԱՆԱՇԻԴ ԷՐՔԵՋ

 

 

Այսպիսի    թերթիկներ   Ադրբեջանական   իշխանությունները  12/07/1991  ուղղաթիռներով   տարածում  էին   ԼՂՀ –ի  Շահումյանի  շրջանի   հայկական`   Մանաշիդ   և  Էրքեջ   գյուղերի   տարածքում :  ԵՎ    այդ   գյուղերը   մի   քանի  ժամ  հետո    Ադրբեջանը   և  Խորհրդային  բանակի   զորամասերի  ստորաբաժանումները   ռազմական   տեխնիկայի   աջակցությամբ   անցան  հարձակման   Շահումյանի   հայկական  պաշտպանության   ուժերի   վրա : ՀԱՏՈՒԿ   ԳՆԴԻ  վաշտերը  պաշտպանում  էին  Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ-Վերիշեն   պաշտպանական  գիծը:   ԵՎ   հենց   այդ  մարտական   գործողությունների   Ժամանակ  էլ    21/07/1991  երկու   մարտական   ընկերների   հետ  Հերոսի  մահով  ընկավ   Հայաստանի   Հանրապետության   ԱԶԳԱՅԻՆ  ՀԵՐՈՍ- 

 ՋԻՎԱՆ   ԶԱՎԵՆԻ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ    1961-1991

1
1
2
2
3
3
ՄՏՔԵՐԻՑ   թ  Մարտակերտ, ԹԱԼԻՇ
ՄՏՔԵՐԻՑ թ Մարտակերտ, ԹԱԼԻՇ

«Հատուկ գնդի» ստեղծումը

 1988 թվականն Արցախյան ազգային-ազատագրական զարթոնքի նոր սկիզբն էր: 1988 թվականին հայ ժողովուրդը ոտքի ելավ իր պատմական հայրենիքի այդ անբաժանելի հատվածը վերամիավորելու: Այդ պայքարը ստացավ Հայոց համազգային շարժում անվանումը: Օրեցօր շարժման թափը մեծանում էր և հզորանում:  Շատ չանցած՝ Արցախում արդեն սկսվեցին զանգվածային ընդհարումները ազերիների հետ: Հայաստանի բազմաթիվ խմբեր էին մեկնում պաշտպանելու Արցախի շրջաններն ու գյուղերը: Հրահրվող հակամարտությունը դանդաղ, բայց հաստատակամորեն վերաճում էր պատերազմի: Դա իրողություն էր, և այդ շատ լավ էին հասկանում Հայաստանի Հանրապետության իշխանությունները: Երկու տարի անց՝ 1990 թվականի հուլիսին, մեր երկիրը հայտնվել էր անմեկնելի ծանր վիճակում: Մենք գտնվում էինք արտաքին աշխարհից կտրված, մեկուսացման ու շրջափակման մեջ: Ամենուր հուսահատություն էր: Թվում էր, թե ուժերն այլևս սպառված են: Չափազանց լարված ժամանակաշրջան էր, Հայաստանում իշխում էին ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները:  Ընդամենը օրեր առաջ էր ձևավորվել Գերագույն Խորհուրդը: Պատգամավոր Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ստանձնեց հայրենիքի սահմանների անձեռնմխելիության և բնակչության անվտանգության ապահովման հրատապ միջոցառումների մշակման ու ապահովման խնդրի իրացմանը:  Հուլիսի 25-ից մինչև 30-ը աշխատանքային խումբը ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ ներկայացրեց Հայաստանի ազգային գվարդիայի ստեղծման համար անհրաժեխտ փաստաթղթերի փաթեթը:  Ներկայացվեց նաև անվտանգության ապահովման հայեցակարգի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Օգոստոսի 6-ին այդ նախագիծը հաստատվեց Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կոնցեպցիայի մշակման հանձնաժողով ընտրելու մասին:  

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը որոշում է.  Ընտրել Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կոնցեպցիայի մշակման հանձնաժողով հետևյալ կազմով.

 

 Վազգեն Սարգսյան,

 Վահան Շիրխանյան,

 Աշոտ Նավասարդյան,

 Լևոն Ստեփանյան,

 Ազատ Արշակյան,

 Ռազմիկ Դանիելյան,

 Գևորգ Բաղդասարյան,

 Ալբերտ Բաղդասարյան,

 Հրանտ Խաչատրյան,

 Համլետ Հովսեփյան,

 Իգոր Մուրադյան,

 Սամվել Շահինյան:

 

ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ՝ Լ. Տեր-Պետրոսյան

 ք.Երևան

 6 օգոստոսի 1990թ.

 թիվ 0042-12

Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վազգեց Սարգսյանը:

 

Օգոստոսի 21-ին հանձնաժողովի ներկայացմամբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին թիվ 441 որոշումը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին.

 Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված բարդ հասարակական-քաղաքական իրավիճակը, սահմանամերձ շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի ու բնակչության հուսալի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, նկատի ունենալով, որ սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, հնարավոր է լուծել հանրապետության ներքին կյանքի կայունացմանն ուղղված խնդիրները, Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր ստեղծել Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պաշտպանության հատուկ ստորաբաժանումներ:

 2. Նշված ստորաբաժանումները իրենց գործունեությունը իրականացնում են հանրապետությման սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը համապատասխան՝ ղեկավարվելով ստորաբաժանումների վերաբերյալ հանրապետության մինիստրների խորհրդի կողմից հաստավող կանոնադրությամբ:

 3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկի ստորաբաժանումների խնդիրներն են՝

 ա) Հանրապետության սահմանամերձ շրջանների պաշտպանության ու բնակչության անվտանգության ապահովումը,

 բ) Խմբակային զինված հանցագործությունների կանխումը և դրանց դեմ պայքարը,

 գ) Բնական, բնապահպանական աղետների, արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների ու բնակչության տարհանման կազմակերպումը,

 դ) Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի ու կառավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարումը:

 4. Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումների կառուցվածքը և թվակազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը:

 5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ ստորաբաժանումները համալրվում են կամավորական հիմունքներով՝ հայրենիքին նվիրված քաղաքացիներով, Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով ստեղծված երկրապահ, ինքնապաշտպանական ու աշխարհազորային ջոկատների առողջ ուժերով:

 Նշված ստորաբաժանումների անդամները տալիս են երդում, ունեն հատուկ համազգեստ, տարբերանշան ու վկայական:

 6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը՝ հանրապետության Պետպլանի, Պետմատի, Ֆինանսների մինիստրության և Արդարադատության մինիստրության հետ համատեղ՝

 ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հատուկ ստորաբաժանումների ստեղծման ու գործունեության իրականացման հետ կապված անհրաժեշտ առաջարկություններ և նախագծեր,

 բ) նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ ներկայացնել առաջարկություն ներքին գործերի մինիստրությանն առընթեր հատուկ

ստորաբաժանումների հիման վրա հետագայում նոր ինքնուրույն կառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ:

 

ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ՝ Վ. Մանուկյան

 ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ՝ Հ. Վարդանյան

 ք. Երևան

 21 օգոստոսի 1990թ.

 թիվ 441

 

Քայլ առ քայլ՝ դարից դար

 

Պատ. «Հատուկ գնդի» ստեղծումը

 Այդ որոշման մշակմանը և ընդունմանը նախորդել էր բավականին մեծ ու լարված աշխատանք:

 Նախ, ստեղծված չափազանց բարդ իրավիճակի պայմաններում, որը հղի էր անկանխատեսելի զարգացման հեռանկարով, հարկավոր էր գտնել միակ ճիշտ իրավական դաշտը, որը հնարավոր կդարձներ Հայաստանի Հանրապետության ապագա բանակի առաջին մարտունակ միավորման ստեղծումը:

 Բացի այդ, պետք էր կայացվեր այնպիսի որոշում, որն ուղղակի հակասության մեջ չդներ Խորհրդային Միության Սահմանադրությունը և մեր երկրի Նախագահի հրամանագիրը, որոնցով ազգային հանրապետություններին արգելվում էր ինքնուրույնաբար ստեղծել ռազմական կառույցներ:

 Մի շարք քննարկումներից հետո որոշվեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է մարտական ստորաբաժանումը ստեղծել գործող որևէ ռազմականացված պետական կառույցին առընթեր:

 Որոշվեց այդ ստորաբաժանումը ստեղծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանն առընթեր:

 Ժողովրդի և պետության համար կենսական նշանակություն ունեցող այդ որոշման մեջ մասանավորապես ասված է. «... հաշվի առնելով սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության հուսալի անվտանգության ապահովման անհրաժշետությունը, նկատի ունենալով, որ սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության, հնարավոր է լուծել հանրապետության կյանքի կայունացմանն ուղղված խնդիրները, ստեղծել հատուկ ստորաբաժանումներ և այն համալրել կամավորական հիմունքներով՝ հայրենիքին նվիրված, Հայաստանի անվտանգությունն ապահովելու

նապատակով արդեն իսկ ստեղծված և գործող երկրապահ, ինքնապաշտպանական ու աշխարհազորային ջոկատների ուժերով:  Հանրապետության իշխանավորների ոչ ստվար մի խումբ հանդուգն թվացող այս որոշումը որակեց որպես անհեռատեսություն և նույնիսկ արկածախնդրություն: Սակայն մեր ժողովրդի բազմահազար նվիրյալներ հավաստիացնում էին, որ այդ քայլը ոչ միայն անմնացորդ հայրենասիրության խոր պոռթկում է, այլև ծանրակշիռ հայտ հայրենիքի ճակատագրի մտահոգությամբ պատասխանատվություն ստանձնելու և այն ազգային ու պետական խնդիրների լուծմանը նպատակաուղղելու համար:

Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց «Հատուկ գնդի» կազմավորման հիմնադիր խումբ, որը ղեկավարում էր Վազգեն Սարգսյանը:

 Հիմնադիր խմբի կազմում էին զինվորականներ, երկրապահներ, կամավորականներ, աշխարհազորայիններ:

 Վազգեն Սարգսյանը Գերագույն խորհրդում հանդես եկավ հատուկ հայտարարությամբ և կոչ արեց ադամագրվել Հայոց նորանկախ պետության նոր ստեղծվող բանակին:

Սեպտեմբերի 3-ին, վաղ առավոտից Գերագույն խորհրդի նախագահության շենքի մոտակա հրապարակը արդեն բազմամարդ էր: Այդ օրը հայրենիքի պաշտպանության և վերածնման սուրբ գործի անմնացորդ նվիրյալները զինվորագրվում էին Հայաստանի ապագա բանակի շարքերում:

 Ընդհանուր առմամբ, մինչև սեպտեմբերի 4-ը դիմում ներկայացրեց 1256 կամավորական՜

 Գնդի կազմավորման գործընթացը տեղափոխվեց Հանապետական զինկոմիսարիատի Չարբախի հավաքակայան, որթ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնվեց «Հատուկ գնդին»:

Սեպտեմբերի 6-ին, ԳԽ-ի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի հանձնարարությամբ «Հատուկ Գնդի» ստեղծման աշխատանքները կազմակերպանն օժանդակելու և անհրաժեշտ հաշվարկները կատարելու համար ՆԳ-ի մինիստրության կազմից ստեղծվեց համապատասխան մասնագետներով համալրված ժամանակավոր խումբ:

 ժամանակավոր խմբի աշխատանքների կազմակերպումն ու կոորդինացումը հանձնարարվեց միլիցիայի փոխգնդապետ Գրիգոր Մելքումյանին:

 Գնդի հրամատարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվեց միլիցիայի գնդապետ Գալուստ Գալստյանին:

 Ըստ առանձին ուղղությունների՝ ժամանակավոր խմբի անդամների միջև կատարվեց պարտականությունների հետևյալ բաշխումը.

 Կադրեր՝ Վալերի Մաթևոսյան, Արսեն Մագաուզյան,

 Ֆինանսկան՝ Ազատ Մաթևոսյան,

 Մատակարարման՝ Վալերի Բադալյան,

 Ուսումնամեթոդական՝ Ռազմիկ Մեժլումյան,

Ռազմաբժշկական՝ Գագիկ Դադայան,

 Ռազմազորահավաքային՝ Գրիշա Գրիգորյան,

 Կապի ապահովման՝ Արկադի Հակոբյան,

 Անձնակազմ՝ Արտյոմ Դանիելյան:

 «Հատուկ գնդի» անվամբ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշի պատկերմամբ պատրաստվեց կլոր կնիք, բանկում բացվեց հաշվեհամար, հաստատվեց կանոնակարգը:

Սեպտեմբերի 7-ին կամավորականներից ստացված հազարավոր դիմումները քննարկելու, անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու և գնդի կազմում թեկնածուներ ընտրելու համար Վազգեն Սարգսյանի որոշմամբ ստեղծվեց մանդատային հանձնաժողով, հետևյալ կազմով.

 Նախագահ՝ Սենիկ Պողոսյան,

 Անդամներ՝ Սամվել Եղիազարյան, Վաչագան Չիբուխչյան, Վոլոդյա Հովհաննիսյան, Մուրադ Կիրակոսյան, Հովհաննես Հարությունյան, Արմեն Սարգսյան, Գևորգ Տեր-Գևորգյան:

Սեպտեմբերի 15-ին համաձայն Ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի թիվ 3360 հրամանի, «Հատուկ գնդի» հրամանատար նշանակվեց Սերգեյ Սեդրակի Առաքելյանը:

 Մինչև սեպտեմբերի 23-ը մանդատային հանձնաժողովի եզրակացությունների արդյունքներով առաջին 800 կամավորականները ընդգրկվեցին «Հատուկ Գունդ»:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն Խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանն այցելեցին գունդ՝ ծանոթանալու գնդի կազմավորման գործընթացին:

 Այդ օրը հիշարժան է նաև նրանով, որ կայացավ Հայոց նորանկախ պետության առաջին գնդի առաջին մարտիկների շքերթը, որն ուղեկցվեց քայլերգով:

 Այդ օրը գնդի դրոշը տարավ Նոյեմբերյանի վաշտի հրամանատար Գարիկ Շառոյանը: Խիզախ հայորդին քաջի մահով ընկավ Նոյեմբերյանի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ:

 Զորհանդեսին Ողջույնի ելույթով հանես եկավ Վազգեն Սարգսյանը.

- Զինակից ընկերնե՛ր, պատմության մեջ ենք մտնում:

 Կերտվում է Հայաստանի Հանրապետության պետական մակարդակով կազմակերպված պաշտպանական առաջին գունդը:

 Ձեզանից յուրաքանչյուրն այսօր պիտի քաջ գիտակցի, որ իր վրա մեծ պարտականություն է դրված: Դուք ազգի ընտրյալներն եք: Դուք և Ձեզ նման բազում այրեր, որոնք վաղը, մյուս օրը փոխարինելու են ձեզ, դառնալու են հազարավորներ և պետականորեն պաշտպանելու են իրենց հայրենիքը:

 

 Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր զոհված ընկերներին:  Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր քաջերին, որոնք այսօր շարունակում են նրանց գործը և շարունակելու են մինչև հաղթական ավարտ: Երանի՜ նրանից, ում վրա դրված է իր հայրենիքի պետականորեն պաշտպանության սուրբ գործը...: Վերջին յոթանասուն տարվա մեջ առաջին անգամ է, որ Հանրապետության նախագահը ներկա է գտնվում հայ զինվորների զորահանդեսին: Շնորհավորում եմ Ձեզ և խոսքը փոխանցում տրամադրում Հայաստանի Հանրապետության Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ապա ելույթ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանը.

- Սիրելի եղբայրնե՛ր: Ես այլ կերպ չեմ կարող դիմել Ձեզ:  Դուք իմ եղբայներն եք, մենք Ձեզ հետ ենք կրել այս վերջին երկուսուկես տարիների ընթացքում մեր ազգային-ազատագրական պայքարի բեռը: Եթե բավարարվենք նրանով, ինչ դուք արդեն արել եք, արդեն կարելի է համարել, որ Դուք կատարել եք Ձեր սրբազան պարտքը հայրենիքի, ժողովրդի, ազգի առջև: Բայց դուք ավելի հեռուն գնացիք՝ գիտակցելով պահի թելադրանքը: Կամավոր կերպով զինվորագրվեցիք մեր պետականության ռազմական կառույցներին՝ դրանով ապացուցելով Ձեր քաղաքական գիտակցությունը, հաղթահարելով հոգեբանական այն բարդույթները, որոնք գոյություն ունեին յոթանասուն տարիների ընթացքում ստեղծված պետական կառուցվածքների, ես նկատի ունեմ միլիցիայի, պետական կոմիտեի նկատմամբ: Հաղթահարելով հոգեբանական այդ արգելքները և գիտակցելով, որ մենք ստեղծում ենք նոր պետականություն, և այդ կառույցները մենք պարտավոր ենք ծառայեցնել մեր պետականության շահերին, այսուհետև դրանք համարելու մերը, մեր սեփականությունը և լավագույնս, նորից եմ կրկնում, ծառայեցնելու մեր պետականության, մեր ժողովրդի շահերին: Ձեր օրինակը, ես վստահ եմ, վարակիչ կլինի և հազարավորներ, հազարավոր Ձեզ պես առողջ մտածող, պետական գիտակցություն ունեցող մարդիկ կանդամագրվեն մեր պետական կառույցներում: Դուք եք մեր ապագա ազգային բանակի կորիզը և այդ պատիվը, բախտը ձեզ է շնորհվել և ձեր թոռները պետք է հպարտանան ձեզանով:

 Ես շնորհավորում եմ ձեզ:

 Ողջու՜յն քաջաց:

 Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո իր զինակից ընկերներին ողջույնի խոսք է ասում գնդի մանդատային հանձնաժողովի նախագահ Սենիկ Պողոսյանը (Քեռի):  Սեպտեմբերի 30-ին գունդը ստացավ մարտական առաջին՝ 100 միավոր ավտոմատ, 65 ատրճանակ, այլ զենք ու զինամթերքշ հանդերձանք:  Գնդին հատկացվեց ստացիոնար կապի «Ռ-140» տիպի կոմպլեկտավորված 6 ավտոմեքենա, որով սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական ռազմական կապի սխեմայի մշակմանը և ներդրմանը:  Հոկտեմբերի 3-ին Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանին ներկայացվեց «Հատուկ Գնդի» մարտիկների երդման տեքստը, որի մշակմանը մասակցել էին Սենիկ Պողոսյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Վաչագան Չիբուխչյանը:

Երդման արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով իր ողջույնի խոսքում ասաց. - Ինձ համար շատ հուզումնալից է այս պահը:

 Մենք ծանոթ ենք իրար: Շատերին եմ ես հանդիպել և՛ Կոռնիձորում, և՛ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ:

 Ժամանակները փոխվեցին...

 Այն ժամանակ մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին և մեր պայքարը մղվում էր ոչ միայն արտաքին թշնամիների դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր Հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ Հանրապետություն չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ: Մենք կհասնենք քաղաքական անկախության, ինչպես նաև տնտեսական անկախության:

 Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այս նոր պայմաններում չեն կարողանում գտնել իրենց, իրենց տեղը կյանքում:  Դուք գտաք այդ տեղը, ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն՝ ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով:

 Ես ողջունում եմ ձեզ և կցանկանայի ձեր մեջ ներշնչել այն բարձր ոգին, երազանքի ոգին, երազանքի, որ մենք պետք է նորից դառնանք մի հզոր ազգ, արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին: Սա առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, կունենանք հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախիների փայլը:

 Ողջու՜յն ձեզ:

 Սուրբ Աթոռ Մայր Էջմիածնից Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի ներկայացուցիչ, գերաշնորհ Տեր-Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը, իր շուրջն ունենալով երկու վարդապետ հայրերի, Կաթողիկոսի անունից պատգամ հղեց գնդի մարտիկների և օրհնեց Հայաստանի Հանրապետության «Հատուկ Գունդը»:

 Օրհնանքից հետո սկսվեց երդման արարողությունը:

 Երդման արարողությունից հետո շնորհավորանքի խոսք ասացին գերաշնորհ Տեր-Գրիգորիս եպիսկոպոս Բունիաթյանը, մի սփյուռքահայ բարերար, Վազգեն Սարգսյանը, Բաբկեն Արարքցյանը, Խաչիկ Ստամբոլցյանը:  Երդման պաշտոնական արարողությունը ավարտվեց զորահանդեսով՝ Ներքին գործերի նախարարության փողային նվագախմբի նվագակցությամբ, որն առաջին անգամ այստեղ հնչեցրեց «Էրեբունի-Երևան» երգը:  1990 թվականի սեպտեմբերի 20-ին «Հատուկ Գնդի» կազմում անդամագրվեցին 2350 ազատամարտիկներ: Շատ արագ ձևավորվեցին գնդի մյուս կառույցները:

Նյութը քաղված է Սամվել Եղիազարյանի «Անմահության արահետով» գրքից: