ԼԻՐԻԿԱԿԱՆ  ԲԱԼԼԱԴ

 

Լուսնի Զավակը

 

 

 

 

Այս պատմությունը եղել է վաղուց,

Մի հին ժամանակ մի թագավորությունում,

Եղել է ջահել սիրուն արքայազն,

Մարդիկ սիրելով օրհնել են նրան,

Իսկ հայրը նրա բարի էր այնքան,

Օրերից մի օր որսի գնալիս,

Անտառի խորքում մի կնոջ տեսավ:

Մի աղքատ խղճուկ կին էր երևի,

Եվ խղճաց նրան, ու պալատ բերեց,

Պատվիրեց նրան հագուստ կերակուր,

Եվ կատարեցին պատվերն Արքայի,

Մաքրին զուգեցին քարերով անգին,

Ու ներկայացավ նա թագավորին:

Եվ արքան տեսավ գեղեցիկ դեմքը,

Ու շատ հավանեց, որոշեց կարգվել,

Բայց արի՛ ու տես՛ այդ կինը խղճուկ,

Կախարդ էր մի չար վհուկ չարաղետ,

Խորամանկել էր խաբել արքային,

Ուզում էր տիրել գահին արքայի:

 

Եվ եղավ խնջույք, մի մեծ հարսանիք,

Ուրախ էր արքան, կինն էլ երջանիկ,

Վերջապես նա իր ուզածին հասավ,

Արքան ընկել էր ճանկերը նրա:

Եվ արքայազնը ուրախ էր հարկավ,

Վերջապես հայրը ընկեր ունեցավ,

Երջանիկ կապնեն նրանք իրար հետ,

Արքան մռայլ էր այն օրից իվեր,

Երբ մայր թագուհին կյանքն էր ավետել,

Եվ թագավորը որդով էր ապրում,

Նա էր իր հուսը ժառանգը միակ:

 

Անցան օրեր, շաբաթներ անցան,

Օրերից մի օր, որդին էլ հոր պես,

Անտառի խորքում մի օրիօրդ տեսավ,

Եվ բերեց պալատ պատվիրեց նրանց,

Որ կերակուր տան...

 

Որբ էր սովահար, աղջիկը չքնաղ,

Ապրում էր ծառի փչակում մենակ,

Հագուստ էլ չուներ անգամ իր հագին,

Հեռու էր այդպես մարդկանց հայացքից,

Խեղճ հայրը նրա որսորդ է եղել,

Հիվանդ է եղել երկար տարիներ,

Աղջիկն է նրան պահել խնամել,

Սակայն օրերը դաժան են եղել,

Որսորդ հայրիկն է հոգին ավետել,

Թողելով որբին մենակ ու անտեր:

Անտառի խորքում` ծառի փչակում,

Ապրելով այդպես մենակ միայնակ,

Աշխարհից լքված աղջիկը մի չքնաղ:

 

ՈՒ չքնաղ որբին մաքուր լվացին,

Մազերն հարդարին, նոր շորեր տվին,

Ու փայլեց նրա դեմքը լուսածին,

Ջրահարս էր նա ծովի խորքերի՞ց,

Թէ՞ փերի եկած կապույտ երկնքից:

Եվ արքայազնը հենց որ դա տեսավ,

Աղջկա սիրուցը իսկույն հալվեցավ,

Ու խնդրեց նրան իր կինը լինել,

Պատրաստ էր անգամ կյանքը վտանգել,

Եվ չքնաղ կույսը հավատաց նրան,

Ու սիրտն ու հոգին նվիրեց նրան,

Եվ արքան որդու կամքը կատարեց,

Գեղեցիկ զույգին օրհնանքը տվեց:

 

Հարսանիք արին, պատվելով այնպես,

Ողջ ժողովրդին, հյուրերին պես-պես,

Ուրախ էր անգամ երկիրը համայն,

Միայն տխուր է թագուհին այդ չար:

Չար միտք էր կազմում մտքերում իրա,

Ինչպես կործանի միությունը այդ:

 

Ու անցան օրեր շաբաթներ անցան,

Հարևան երկրի չար թագավորին,

Նամակ ուղարկեց վհուկ թագուհին,

Եվ չար թագավորն իր զորք վերցրած,

Արշավի ելավ արքայի դիմաց,

Պատերազմ եղավ ու անթիվ զոհեր,

Աշխարհը այդպես կռիվ չէր տեսել:

Ու ելավ ոտքի արքայազն քաջ,

Չար թագավորի դեմ կռիվ պիտ երթար,

Ու կապեց զենքերը և հրաժեշտ տվեց,

Արքա հայրիկին ու կախարդ « մորը »,

Հրաժեշտ տվեց փերուն իր սիրած,

Գլուխն խոնարհած մարտադաշտ գնաց:

 

Ու անցան օրեր, ամիսներ անցան,

Հեռու երկրից նամակ ստացան,

Ու արքայազնը նամակ էր գրել,

Հաղթական փառքով դրոշն է պարզել,

Որ շուտով կգա կբերի իր հետ,

Չար թագավորի գանձերը պես -պես:

 

 

Եվ կախարդ թագուհին նամակը փոխել

Արքայազն որդուն գերեզման դրել,

Սուտ լուրը հայտնեց հայրիկ արքային,

Թե հերոս որդին զոհվել կռվում, դաշույնը կրծքին,

Եվ ծեր թագավորը վշտիցը հուզված,

Հոգին ավանդեց` ննջեց հավիտյան,

ՈՒ չար թագուհին իր գործը արեց,

Թե՜ կախա՛րդ էր, դարձավ մի հրե՛շ...

Երկիր չքնաղ դարձրել էր դժոխք,

Մահ ու սարսափ, պալատն էր տիրել:

 

Եվ հրաման տվեց կախարդ թագուհին,

Որ հսկա անդունդի մի ժայռաքերծից,

Ցած նետեն չքնաղ փերուն պալատի,

Նորահարս կինը մենակ էր սակայն,

Վհուկ թագուհու դավերն էին դաժան:

Եվ մութ գիշերում հանեցին նրան,

Սառը պալատից չարքերով լցված,

Ծածուկ ու թաքուն, որ մարդ չիմանա,

Մահվան սարսափն էլ խոր քուն էր մտել,

Դահիճն էլ կարծես ուրախ էր այնպես

Վհուկ թագուհու պատվերն էր այդպես,

 

Ու ճամփա ընկան անդունդը մահվան,

Մութ ու խավար, չարքերն էին արթուն,

Զոհն ու դահիճն էին լռելով քայլում:

 

Եվ ճամփի կեսից խավարը ցրվեց,

Լուսինն էլ կարծես ելել էր ճամփա,

Լուռ ուղեկցելով փերուն այն չքնաղ,

Եվ ճամփին հանկարծ ընկավ ցավատանջ,

Երկունքի ցավն էր մահվան հանդիման,

Դահիճն այդպես կանգնել էր մոլոր,

Ու դեմքը նրա փոխվել էր կարծես:

Եվ ճչաց փերին երկունքի ցավից,

Իսկ դահիճը չար դարձել էր մանուկ,

Ու մեղանչելով մեղքերի համար,

Ծնկի էր եկել գալարվող փերու ոտքերի առաջ,

Եվ օգնում նրան իրենից անկախ...

 

Ու դահճի ձեռքով ծնվեց մանկիկը,

Եվ աշխարհ եկավ մի հրաշամանուկ,

Դահճի ձեռքերում լալիս էր ճչում,

Արյունով օծված ձեռքերը նրա,

Դողում էին կարծես, ինչպես երբևէ,

Հազար մահի դեմ, միայն մի ծնունդ,

Հրաշքն ահա այդպես է լինում,

Քանի կյանքեր է նա այդպես խլել,

Քանի մարմին է հոգուց բաժանել,

Ու չի մեղանչել մեղքերով երբեք:

 

Թագաժառանգն էր լույս աշխարհ եկել,

Դահիճը կարծես մեղանչեց իսկույն,

Սակայն հրամանն էր կախարդ թագուհու,

Մահվան անդունդն էր նրան սպասում:

Ու խնդրեց մայրը ծնկաչոք նրան,

Որ վերջին համբուրի իր երգը ողբա,

Եվ համաձայնվեց դահիճը նրա,

Ու լացեց փերին և մի երգը երգեց.

 

 

Խնդրում եմ լուսին, սիրելի լուսին,

Ես մայր չունեցա, դու ինձ եղար մայր,

Ու ես գնում եմ աշխարը խավար,

Քեզ եմ ես հանձնում որդուն իմ միակ,

Խնդրում եմ լուսին մայր եղիր նրան,

Ու դու պահպանիր ճրագն իմ միակ—:

Ու լացեց փերին հրաժեշտ տվեց,

Թողեց նա մանկա անտառում մենակ,

Եվ դահճի հետ շարունակեց ճամփան:

 

Եվ լուսինն էլ լալիս էր կարծես,

Իր որբ որբուկի բախտը անիծված,

Այդպես էր նրան մայրը պատվիրել,

Վերջին համբյուրն էլ տվել էր նրան,

Փոքրիկն լուռ էր նայում էր ապշած,

Հեռվում արտասվող լուսնին լուսերես,

Եկել էր աշխարհ ու չիմանալով,

Որ խավարն է ընդմիշտ, աշխարը տիրել:

 

Վարդան Հովհաննիսյան 31/07/2012 0:38