Կարեն Սիմոնյանի հարցազրույցը Վարդան Հովհաննիսյանի հետ

 1993 թվականին  Լևոն Տեր-Պետրոսյանի   կողմից  հետապնդվեց  և  հայրենիքից   արտաքսվեց   Հայ    քաղաքան   գործիչ  գրող-հրապարակախոս  Կարեն  Սիմոնյանը:  Ապրելով  հայրենիքից  հեռու  նա  շարունակում  է  ստեղծագործել  և  ապրել  հայրենիքի  կարոտով: 

 

1         Կարո՞ղ  եք  համառոտակի  յիշել  1988  թվականներին նախորդող  շարժման  պատմական կարևոր  դեպքերը  որոնք  երբեք  չեն  բացահայտվել  կամ  հանրությունից  գաղտնիք  է  մնացել

 

Հաւանաբար սկսելու ենք այն անցուդարձից որ պաշտօնապէս զեղծուեց Սեպտեմբեր 21-ին յաջորդող մի քանի ժամանոց հաղորդումով, որտեղ բանն այնպէս ներկայացուեց, թէ շարժումը սկսուել է 1988-ին միայն։

 Եւ ոչ ոք չզարմացաւ, թէ այդ ինչպէ՞ս յանկարծ, առանց նախապատրաստական աշխատանքի, օպերայի հրապարակը լցուեց ոչ միայն մտաւորականներով, այլեւ Ալավերդիից մինչեւ Արտաշատ ու Կապանից եկած արդէն գոյութիւն ունեցող շարժումի մասնակիցներով։

Շարժումը ծայր առաւ այն բանից յետոյ, երբ Անուար Ալիմժանովը ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ իմ հաղորդաշարով պատմեց Արալ լիճը ցամաքելու եւ դրան յաջորդող ողբերգութիւնների մասին։ Լիճը «պլանաւորուած» ցամաքացնելու հետեւանքով ոչ միայն ոչնչացել էին առափնեայ վիթխարի տարածութիւնների բուսականութիւնը, սայգակ կոչուող կենդանիները, որ մեր ոչխարների ու կովերի պէս Արալ լճի ափերին դարեր ի վեր բնակուող ժողովուրդների հիմնական ուտելիքն էին, այլեւ իրենք՝ այդ ժողովուրդները։ Եւ այդ մասին լռում էին… Այդ ողբերգութեան մասին բարձրաձայն խօսելը արգելուած էր եւ առաջին անգամ ի լուր հայերի՝ սփռուեց մեզ մօտ։ Ընդ որում, Անուարը Ղազախ գրողների միութեան քարտուղարն էր։ Այսպէս ասած պետական եւ պաշտօնական գրող։ Այնուհանդերձ, նա օգտագործեց առիթը եւ հրապարակեց ճշմարտութիւնը… Նրա կողմից այդ քայլը իսկական խիզախութիւն էր, որպիսին չէր արտայայտուել մեր գրական շրջանակի մէջ։

Այս հրապարակումից յետոյ ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ հաղորդաշարը, որ մինչ այդ անդրադառնում էր մայրենի լեզուի նկատմամբ իրականցուող աղէտալի գործողութիւններին, նաեւ անդրադառնում էր նախադեկրետային ուղղագրութիւնը վերականգնելու անհրաժեշտութեան, այնուհետեւ խնդրահարոյց նիւթերը դարձրեց Երեւանի պատմա-մշակութային շերտի պահպանութիւնը եւ կենսոլորտի մաքրութիւնը։

Հաղորդումները հաճախ տեսագրւում էին Ժուրնալիստների Տան դահլիճում, որ լեցուն էր լինում մտաւորականներով… բացառութեամբ գրողների։ Հաղորդման բեմադրիչ Գոհար Մարտիրոսեանը սովորաբար ձեռքի տակ ունենում էր չորս ժամի համար տեսագրական ժապաւէն եւ ներկաները հնարաւորութիւն ունէին իրենք եւս ելոյթներ ունենալ, իրենց նկատառումները յայտնել։ Ի հարկէ, այդ չորս ժամերից մնում էր ժամուկէսանոց մի հաղորդում, բայց նաեւ ներկաների խօսքերն էին սփռւում, բնական է, գրաքննութեան մամլակից անցնելուց յետոյ։ Բայց գլխաւորն մարդկանց խօսելու եւ ազատ խօսելու

հնարաւորութիւն ունենալն էր… Յատկապէս որ սկսուել էր կոմկուսի նոր քաղաքականութիւնը՝ «պերեստրոյկան եւ գլաստնոստը»։

1984-ի վերջերից սկսեցինք հաւաքուել Կինո Տան սրահի մէջ։ Խօսքը վերաբերում էր կենսոլորտին։ Յետոյ, երբ հեռատեսլային հաղորդումների շնորհիւ մտաւորական մեր հայրենակիցները առաջարկեցին աւելի հաճախ հաւաքուել, որոշեցինք հանդիպել ամէն ուրբաթ օր երեկոյեան ժամը  7-ին։ Եւ այս արդէն աւանդութիւն դարձաւ։ Սկզբնաւորուեց Գոյապահպանական շարժումը։ Իր օգնութիւնն առաջարկեց գիտնական Յակոբ Սանասարեանը, որ այսօր Հայաստանում գլխաւորում է Կանաչների շարժումը։ Ես պատրաստակամօրէն ընդգրկեցի նաեւ Կարինէ Դանիէլեանին, քանի որ նա կարող էր ապահովել մեր շարժման, այսպէս ասած՝ անվտանգութիւնը, որպէսզի իշխանութիւնները իրենց վստահելի ներկայացուցիչը ունենան։ Նաեւ Խաչիկ Ստամբոլցեանին, քանի որ իր կարողութիւններով նա լաւագոյն տարբերակն էր ամբոխի մէջ գոյապահպանական քարոզչութիւնը կատարել եւ այն էլ Աւետարանը ձեռքին։

Մի քանի տարուայ ընթացքին յաջողուեց ոտքի հանել Քանաքեցիներին, Ալավերդցիներին,Քաջարանցիներին, Մեծամօրցիներին, Արտաշատցիներին… Եւ 1988 թուականի Փետրուար 12-ի Ուրբաթ օրուայ մեր հերթական հաւաքի օրը տեղեկացրեցինք, որ յաջորդ Շաբաթ օր՝ Փետրուար 20-ին Օպերայի հրապարակ են հրաւիրուած Երեւանի եւ շրջանների ներկայացուցիչները։ Ընդամէնը երկու-երեք հոգու էր յայտնի որ այդ օրը յայտարարուելու էր Ազատագրական պայքարի սկիզբ։ Քանի որ թէ՛ Պատմա-մշակութային, թէ՛ կենսլորտի եւ թէ՛ Հայերէնի վրայ իջած կոմունիստական կայսրութեան դամոկլէսի սուրը հնարաւոր չէ այլ կերպ մեզինից հեռացնել, բացի Ազատագրութեան ճամբայ ելնելն էր։

Ահաւասիկ, Գոյապահպանութեան շարժման հրաւերուվ հրապարակը իջան մէր մտաւորականները։ Եւ ոչ միայն գիտա-հետազօտական հիմնարկներից, այլեւ դպրոցներից, բուժական հիմնարկներից, արտադրութիւնից… Փետրուարեան այս մէկ շաբաթին էր, որ հրապարակի հաւաքը իր տեսակի մէջ մնաց իբրեւ բացառութիւն…

2003 թուականին հրատարակուեց ակադեմիկոս, «Ղարաբաղ կոմիտէի» անդամ Ռաֆայէլ Ղազարեանի «Հաշուետու եմ…» յիշողութիւնների գիրքը։ Այս գրքի մէջ նա գրում է հետեւեալը. «1986 թուականին սկիզբ առաւ ու թափ հաւաքեց էկոլոգիական շարժումը։ Կարէնը մտաւորականների ժողովների շարք էր կազմակերպել։ Աշխատում էի բաց չթողնել այդ հաւաքները։ Ի վերջոյ քննարկում-բողոքը դուրս հոսեց օպերայի հրապարակ՝ դառնալով Արցախեան շարժման նախերգանքը»  (էջ 126)։ Նրա նշած 1986-ը Գոյապահպանական շարժումի արդէն լայնատարած ընդգրկումով է պայմանաւորուած։

2  Երբ  ՀՀՇ  արդէն  խորհրդարանում էր,  ինչպիսի՞  ճնշում  էր  գործադրվում  կոմունիստ  կամ  այլ  կուսակցական  պատգամավորների  նկատմամբ:

 

Այն ամէնը, ինչ տեղի էր ունենում խարհրդարանի պատգամաւորների եւ հեռուստադիտողների դիմաց՝ միայն արտաքին երեւոյթն էր, ձեւը, միայն խաբուսիկ հարաբերութիւններն էին։ Դեպուտատներից մի քանիսին էր միայն յայտնի, որ իրենք ընդամէնը դերակատարներ են, ովքեր անտեղեակութեամբ ու իբրեւ խամաճիկներ ստեղծում էին այն տպաւորութիւնը, թէ սրահի մէջ նստած են երկու հակադիր ուժեր։

Կուսկենտկոմի առաջին եւ ՀՀՇների նախագահները իրենց պայմանաւորուածութիւնն ունէին եւ նրանց միջնորդ-հրահանգիչը Մոսկուան էր։ Չմոռանանք… երբէք չմոռանանք որ

մենք դեռ միութեանական սահմանադրութեան կարգավիճակի մէջ էինք։ Խաղը այնքան խաբուսիկ էր դրսի հայեացքի համար, այնքան բնական, որ գրողներից մէկը »Խորհրդային Հայաստան» թերթի մէջ իր մի յօդուածով հորդորում էր ազգովի «թագաւոր ընտրել» կոմկուսի կենտկոմի քարտուղարին։ Բայց կարճ ժամանակ անց այդ նոյն գրողը դարձաւ ՀՀՇական նախագահի թեկնածուի ընտրութեան վստահուած անձերից մէկը։

Ինչ վերաբերում է միւս կուսակցութիւններին, որոնց ներկայացուցիչները իբրեւ ՀՀՇնական դեպուտատներ ընտրուել էին Ազգային Ժողովի մէջ, բացայայտուեցին աւելի ուշ։ Երբ, եթէ չեմ սխալւում… կարելի է ճշտել… արդէն յայտնի էր, որ իրենց որեւէ վտանգ չի սպառնում։ Այդ դեպուտատները պարզապէս բացայայտուեցին…

Ասելիքս այն է, որ ներկայ լինելով այս անցուդարձին իբրեւ միութենական Գերագոյն Խորհրդի դեպուտատ եւ Մոսկուա եղած ընթացին ականատես լինելով, թէ ինչպէս են տախտակի վրայ դասաւորում խաղաքարերը, հաղորդակցուելով ոմանց հետ, ովքեր այս անցուդարձը իրականացնողների շրջանակի մէջ էին, ես պնդում եմ որ ըստ էութեան որեւէ պայքար գոյութիւն չունէր… Կուսկենտկոմի առաջին քարտուղարը արդէն վստահ էր իր հետագայ ճակատագրի համար, իսկ թէ ըստ այդ ներքին պայմանաւորուածութեան ինչպէս բոլորիս աչքի առաջ պետական-կառավարական պաշտօններ ստացան կոմկուսի կադրերը, բացայայտ իրողութիւն է։

 

 

3         Ի՞նչ  էք  կարծում  ինչ  նպատակ  է  հետապնդում  Լևոն Տեր-Պետրոսյանը   վերադառնալով  քաղաքական  դաշտ,

 

Մոսկովեան բանտի մէջ ԿԳԲ-ի հետ ունեցած հարաբերութեան ժամանակ նա իր անմեղութիւնը կորցնելուց յետոյ, բնական է, մինեւ օրս էլ մնում է քաղաքական ոստիկանութեանը ծառայելու իր ընտրութեան կապանքների մէջ։ Յատկապէս որ ամբողջ Ռուսաստանը  «անկախ» յայտարարուած արբանեակների հետ մնում է չէկիստական կամ ԿԳԲ-ական կայսրութիւն։

Ինչպէս իր իշխանութեան մի քանի տխրահռչակ տարիներին, նոյնպէս եւ այսօր պրն Տէր Պետրոսեանը գործում է Մոսկուայի հրահանգներով։ Մոսկուայի հրահանգով եւ պաշտպանութեամբ էր որ նա 1996-ին համարձակուեց Վազգէն Սարգսեանի հետ «Իշխանութիւն չհանձնել, եթէ նոյնիսկ դիմացինը ստացած լինէր ձայների հարիւր տոկոսը»։ Իսկ ձայների մեծամասնութիւն ստացել էր «Ղարաբաղ կոմիտէի» երեք չծախուածներից Վազգէն Մանուկեանը։ Մոսկուան չէր կարող հանդուրժել, որպէսզի Հայաստանի մէջ իշխանութիւնը անցնի մէկին, ով բանտում իրեն «վատ է պահել», կամ ուրիշ կարպ ասած՝ իրեն «լաւ չի պահել» ինչպէս մնացեալ ութ հոգին։ Բայց իշխանութիւն չհաձնող պրն Տէր Պետրոսեանը պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանի հետ կազմակերպած путч-ից յետոյ այնուհանդերձ  չկարողացաւ վերադարձնել Արցախը, Մոսկուան ասպարէզ նետեց Դեմիրճեան-Վազգէն Սարգսեան զոյգը, բայց բարեբախտաբար Ազգային Ժողովի սրահի մէջ թնդացող կրակոցները կանխեցին Մոսկուայի բեմագրութիւնը։ Նաիրի Հունանեանը դարձաւ այն ուժը որ քաջաբար իրեն նետեց ոտնակոխ եղող ազգային մեր արժանապատւութիւնը պաշտպանելու համար։ Երկուսից բացի միւս զոհերը, վստահ եմ, որ գնդակահարուեցին դաւաճանների հետ հաշուեհարդարը իբրեւ սովորական, քաղաքականազերծ ոճրագործութիւն ներկայացնելու նպատակով։ Ես ցաւում եմ այդ անմեղ զոհերի համար…

Բնական է, տասը տարուայ ընմիջումից յետոյ, երբ ժողովրդի ամենատարբեր խաւերը դարձեալ պատրաստ էին ներդաշնակուելու իբրեւ հզօր մի ընդդիմութիւն, երբ արդէն պարզ էր որ պրն Քոչարեանը դարձեալ Մոսկուայի հաւանութեամբ նախագահական պաշտօնը փոխանցելու է մէկ ուրիշ Սարգսեանի… Գիտէ՞ք, ես անդրադարձա, թէ որքան շատ եւ մեծ մասամբ նոյն սանրի կտաւ են այդ սարգսեանները… Ուրեմն, ներդաշնակուած ընդդիմութիւնը ոչնչացնելու համար Մոսկուան նորից կեանքի կոչեց իր վստահելի գործակալին։ Իսկ նա, այդ վստահելի գործակելը նաեւ իր ղեկավարների խարդավանքների շնորհիւ թեթեւօրէն, դիւրութեամբ դարձաւ ընդվզող խաւերից ամենադիւրին խաբուելու ընդունակ ամբոխի «առաջնորդ»։ Իսկ ովքեր են այդ խաբուողները նոյնքան դիւրութեամբ հնարաւոր է ճանաչել համացանցային ընկերային դաշտերի վրայ։ Դրանք պատմութիւնից զրկուած, նոյնիսկ քսանամեայ անցեալից անտեղեակ, կիսագրագէտ, սահմանափակ մարդիկ են, որոնք 84-88 թուականների Գոյապահպանութեան մտաւորական շարժումի տարիներին նոյնիսկ չէին էլ ծնուած։ Իսկ ծնուածներն էլ ընդհանրապէս անտեղեակ էին թէ ինչ է կատարւում իրնց շուրջ։ Խօսքս անտարբեր զանգուածի մասին է։ Եւ այդ զանգուած ինչպէս այն ժամանակ, նոյնպէս եւ հիմա, բաւականին ուշացումով մէջտեղ  գալով՝ իրեն բնորոշ փիլիսոփայութեամբ միայն ոտքերի տակ ընկնելով՝ խանգարում է։

3        Ի՞նչ  էք  կարծում  ներկայիս  հանրապետության  իշխանությունների վարած  քաղաքականության  մասին,

 

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները երբէք սեփական քաղաքականութիւն վարելու հնարաւորութիւն չեն ունեցել եւ ընդունակութիւն չունեն։ Սովետական շրջանին սովետական Հայաստանի սեփական քաղաքականութեան մասին խօսք անգամ լինել չէր կարող, քանի որ այդ հանրապետութիւնը որպէս այդպիսին միջազգային ճանաչում չունէր։ Իսկ խաբուսիկ «անկախութիւնից» յետոյ, աւելի ստոյգ՝ Սովետական կայսրութեան տրոհուելուց անմիջապէս յետոյ ստեղծուեց Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն կոչուող մի թիւրիմացութիւն, որտեղ, կնքուած պայմանագրի համաձայն ընդհանուր են Անվտանգութեան Ծառայութիւնը, որ մինչ այդ ունէր ԿԳԲ անունը, Ներքին գործերի մինիստրութիւնը, որին նախարարութիւն ասելով՝ մնում է ընդհանուր ուխտի մէջ, բնական է, Արտաքին գործերը, քանի որ Ռուսաստանը յաջողացրեց հաստատել իր տիրակալութիւնը ետսովետական տարածքների վրայ… Եւ մի՞թէ բացայայտ չէ այն իրողութիւնը, որ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը նոյնիսկ Արցախի հարցով՝ ենթարկւում է Կրեմլին։

 

3        Կա  արդյոք  ելք   դուրս  գալու  այս  քաղաքական  և  տնտեսական  ճգնաժամից

 

Ելքը միակն է։ Մեր ժողովրդի ազատութիւնը, մեր երկրի ազատութիւնը… Եւ օրինակը ունենք երբեմնի սովետական չորս հանրապետութիւնների օրինակով։

 

4        Որպես  կոչ  խնդրում  եմ  դիմեք  մեր  ժողովրդին

 

Կոչերով հանդէս էին գալիս կոմունիստներն ու հանդէս են գալիս կէսկատար եւ դրածոյ ժամանակակից առաջնորդները։

Ես միայն ենթադրում եմ, որ վաղուց ժամանակն է սեփական մեր էութիւնը, մեր բարեկամներին ու հակառակորդներին, ընդհանրապէս աշխարհը դիտել ու տեսնել առանց սեւով ու սպիտակով հակադրութեան… Սեւն ու սպիտակը գոյներ չէն։ Առաջինը ընդհանրապէս խավարն է, որեւէ գոյնի բացակայութիւնը։ Իսկ երկրորդը հազարաւոր  եւ տազնեակ հազարաւոր երանգների համատեղութիւնը… Մենք խստավարժեցուել ենք աշխարհն ու երեւոյթները գնահատել երկվորեակ թւային համակարգով՝ «այո» եւ «ոչ», կամ՝ «1» եւ «0»… Մեքենայական պարզամտութեամբ… Բայց ոչ երբէք մեքենայական արագութեամբ։ Հետեւաբար միշտ ընկնում ենք մի դէպքում ծայրահեղօրէն հակադիր դաշտեր («պեչենու արտեր»), կամ անհուսալիօրէն կորցնում ենք պահը, բարենպաստ ժամանակը, մեր վճռական հակադարձութիւնը… Ինձ նաեւ թւում է որ, երբ սկսենք մեզ ու աշխարհը տեսնել մեր ու աշխարհի բազմերանգութեամբ, ապա կը պարզուի որ ո՛չ մէնք ենք բացառիկ, ո՛չ մեր բարեկամներն են բացառիկ եւ ոչ էլ մեր հակառակորդներն են բացառիկ…

Դեռ մինչեւ ե՞րբ երբ ենք այս ամէնի բացառիկութիւնը տեսնելու սոսկ երկու գոյնով… Իրար հակառակ, իրար ժխտող, իրար սպանող գոյներով… Եւ մեր բոլոր դժբախտութիւնները, մեր գլխին եկած աղէտները մեր այս դալտոնիզմի հետեւանքներն են։

 

Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ

 

 

 

Escribir comentario

Comentarios: 8
  • #1

    Զորիկ Պողոսյան (sábado, 09 julio 2011 15:01)

    Ճիշտն ասած ես ավելի նողկալի պատասխան չէի սպասում:Երփրմնի հարգանքը պ-Սիմոնյանի հանդեպ կամաց կամաց մարում է:Պարոնայք թողեք այդ ապիժինիկի կեցվացքը եվ վերադարձեք իրականություն,քիչ պախարակեք նրանց ում հետ եղել եք պայքարի մեջ:

  • #2

    Համլետ (lunes, 11 julio 2011 15:12)

    Կարեն Ա. Սիմոնյանը ֆանտաստ գրող է, եւ ահա մի ֆանտաստիկ պատմություն է գրել անցած դեպքերի մասին:

  • #3

    Մերի Սարգսյան (martes, 12 julio 2011 15:25)

    Ինչպես միշտ, երբ կոնկրետ հարցադրում է արվում, սրա ու Վահեի նմանները միայն հրապարակային ու ընդհանրացված պատասխան են տալիս:

  • #4

    Աղասի Մանոյան (martes, 12 julio 2011 15:30)

    Հա, իսկապես, էդ քո ասած Վահեի մոտ էլ եմ նկատել, երկար բարակ խոսում են, բայց երբ հարցնում են, թե, լավ, ինչ ես առաջարում, ինչ անել, անմիջապես հրապարակախոսական պատասխան են տալիս, պարզապես դատարկախոսներ են, հայրենիքից հեռու, չեն իմանում ստեղ ինչ է կատարվում, միայն թերթերից ու ինտերնետից են գնահատում, թե Հայաստանում ինչպիսին է իրերի վիճակը, կոնկրետ ոչինչ չեն առաջարկում, դատարկախոսում են, որպեսզի ջրի երեսին մնան, սրանք Հայաստանում մեկ օր էլ չեմ մնա, անմիջապես կհիշեն իրենց դատարկ կյանքը ամերիկաներում ու եվրոպաներում

  • #5

    Գոհար Սիմոնյան (jueves, 11 agosto 2011 20:35)

    Ես այս մարդուց ամեն ինչ էի սպասում, բայց մանկապիղծ սերոբի հոգեզավակ նաիրիին "մեր ազգային արժանապատվության պաշտպան եւ մարտիրոս" դիտարկելը շա~տ-շատ էր նույնիսկ կարեն ա. սիմոնյանի համար...
    Հիվանդ է ուղղակի էս մարդը: Գրում է. "Երկուսից բացի միւս զոհերը, վստահ եմ, որ գնդակահարուեցին դաւաճանների հետ հաշուեհարդարը իբրեւ սովորական, քաղաքականազերծ ոճրագործութիւն ներկայացնելու նպատակով։ Ես ցաւում եմ այդ անմեղ զոհերի համար…": Այսինքն` ոնց? սերոբի հոգեզավակը Դեմիրճյանին ու Վազգենին խփեց, մյուսներին կանչեց գնահատական տալու, նրանք էլ "հաշվեհարդարը քաղաքականազերծ ոճրագործություն ներկայացրին", իրենց էլ խփեց??? Հենց միայն այս դիտարկումը հերիք է, որ գրողի ծոցն ուղարկենք սրան: Կամ` բուժվելու...

  • #6

    Գոհար Սիմոնյան (jueves, 11 agosto 2011 20:37)

    Հա, եւ ամենակարեւորն էն է, որ մահապարտ Վազգենի մասին էս բարբաջանքը տպվում է "Ազատամարտիկի հիշատակարանում": Ընտիր է` բան չունեմ ասելու...

  • #7

    SVETLANA (domingo, 10 julio 2016 01:54)

    Gohar Simonyan,bujveq,vor tarbereq azgadav Vazgenin azgi nviryalic,te che hogekan hivandi tpavorutyun eq toxnum...XEXCH U KRAK XABVAC.....

  • #8

    левон (domingo, 10 julio 2016 17:30)

    Гагарини-марду арачины тиезеракан трички 60-амяки РАДИО ГОЛОС РОССИИ кохмиц казмакерпац МРЦАНАКАБАШХУТЯН маснакцац арачин карги ДИПЛОМ-ин аржанацац тохерис ехинакы 10- арц 10-патасханери меч ворпес фантаст грохнери - Улукбека Френсис Годвин __евайл шаркум матнаншел эм наев мер айренакиц Карен Симонянин \менк жаманакакицнер энк\ануны--байц има чем кароханум нран асканал- ми тесак цамцмум --мут э хосум--